Հաճախորդների Փորձառության Հայաստանի Ասոցիացիան (CXAA) համախմբում է CX (Հաճախորդի փորձառություն) առաջնորդներին, առաջամարտիկներին ու նորարարներին՝ զարգացնելու հաճախորդի փորձառությունը բիզնեսի բոլոր ոլորտներում
Հաճախորդների Փորձառության Հայաստանի Ասոցիացիան նպատակաուղղված ռազմավարություն է սահմանել՝ տարածել և զարգացնել CX միջազգային լավագույն փորձը Հայաստանում՝ գիտակցելով CX–ի անհրաժեշտությունը բիզնեսում և նրա արագ զարգացումը աշխարհում։
Ամենահաջողակ ապրանքանիշերի գործունեության հիմքում Մարդն է, նրա էմոցիաները, վարքագիծն ու նրանից ստացած հետադարձ կապը, և այդ տվյալների վերլուծության հիման վրա են կայացվում նրանց ռազմավարական որոշումները։
CXAA–ը ստեղծվել է, որպեսզի
Մարդը CX-ի կենտրոնում է։ Մենք գնահատում
ենք հարգանքը, ըմբռնումը և հոգատարությունը՝ թե՛ հաճախորդի, թե՛ աշխատակցի, թե՛
գործընկերոջ նկատմամբ։
«Մարդկային վերաբերմունքը բիզնեսի ամենամեծ կապիտալն է»
Մենք խթանում ենք որոշումների գիտակցված կայացումը՝ հիմնված
տվյալների, հոգեբանական ընկալման և բարոյական պատասխանատվության վրա։
«Գիտակցված բիզնեսը ստեղծում է գիտակցված փորձառություն»
Մենք ձևավորում ենք համայնք, որտեղ
գործընկերությունը գերազանցում է մրցակցությանը։
«Բաց փոխանակումն ու համատեղ ստեղծարարությունը CX մշակույթի հիմքն են»։
Մենք հավատում ենք շարունակական սովորելու
և կատարելագործվելու ուժին։
CXAA-ն ստեղծվել է՝ զարգացնելու
մասնագետներին, կազմակերպություններին և ոլորտը՝ գիտելիքի, հետազոտությունների ու
փորձառության միջոցով
Զարգացնել հաճախորդի փորձառության (CX) ոլորտը Հայաստանում՝ միավորելով մասնագետներին, բիզնեսներին և կրթական կառույցներին գիտելիքի, հետազոտությունների և կիրառական փորձի հարթակում՝ նպաստելով հաճախորդակենտրոն տնտեսության ձևավորմանը
Դառնալ տարածաշրջանի առաջատար փորձագիտական և կրթական հարթակը հաճախորդի փորձառության ոլորտում՝ ձևավորելով նոր ստանդարտներ մարդակենտրոն բիզնեսի օրգանիկ աճի և զարգացման համար
ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆՔ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ ԲԻԶՆԵՍՈԻՄ