Օգտագործման պայմաններ

Օգտագործման պայմաններ և դրույթներ

Հետևյալ պայմանները տարածվում են www.cxa-armenia.org կայքի օգտատերերի (այսուհետ՝ «Կայք»), այցելուների և կայք մուտք ունեցող բոլոր անձանց վրա։

Օգտագործելով կամ դիտելով այս կայքը՝ Դուք համաձայնում եք սույն պայմանների, անձնական տվյալների պաշտպանության կանոնների և cookie-ների օգտագործման քաղաքականությանը: Անհամաձայնության դեպքում կարող եք դադարեցնել հաջորդ քայլերը:

 1․  Կայքի օգտատերերի տարիքային պահանջները

Տվյալ կայքի (CXAA) տեղեկատվական բովանդակությունը նախատեսված է 18 տարին լրացած անձանց համար։ 

Տեղեկացնում ենք, որ որոշ երկրներում նմանատիպ թեմատիկ կայքերի տեղեկատվության ուսումնասիրությունը կարող է ենթարկվել սահմանափակումների կամ կարգավորվել տեղական օրենսդրությամբ։ Եթե Դուք գտնվում եք նման երկրում, խորհուրդ ենք տալիս նախապես ծանոթանալ գործող կանոններին և, անհրաժեշտության դեպքում, դադարեցնել հաջորդ քայլերը։

 2․  Օգտատիրոջ վարքագիծը

Դուք երաշխավորում և համաձայնում եք, որ լրացել է Ձեր 18 տարին, ինչպես նաև համապատասխանում եք Ձեր կեցության երկրի օրենսդրությամբ սահմանված տարիքային պահանջներին՝ տվյալ կայքի բովանդակությունից օգտվելու համար։

Կայքից օգտվելիս՝ Դուք չեք կարող բեռնել, տեղադրել, փոխանցել, տարածել կամ այլ եղանակներով կայքում հրապարակել նյութեր, որոնք՝

• անօրինական են, սպառնացող, անպարկեշտ, վիրավորական, խտրականություն կամ ատելություն պարունակող, կոպիտ, զրպարտիչ, կեղծ, կամ ներառում են անհարգալից բառապաշար
• պարունակում են սեռական բնույթի ակնարկներ կամ գրաֆիկական/գրավոր նկարագրություններ
• խանգարում կամ խոչընդոտում են այլ օգտատերերի՝ կայքից օգտվելուն
• ունեն կամ խրախուսում են վարքագիծ, որը կարող է հանգեցնել քրեական կամ քաղաքացիական պատասխանատվության
• պարունակում են վիրուսներ, վնասակար ծրագրեր, տեխնոլոգիապես վտանգավոր բաղադրիչներ, ցանկացած տեսակի գովազդային նյութեր, ինչպես նաև կեղծ կամ մոլորեցնող տեղեկություններ փաստերի աղբյուրների կամ հավաստիության վերաբերյալ

Դուք նաև նախազգուշացվում և համաձայնում եք, որ չպետք է

• Ձեզ ներկայացնեք որպես այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձ կամ տրամադրեք կեղծ տեղեկություններ Ձեր ինքնության կամ կապերի վերաբերյալ
• Բեռնել, տեղադրել, հրապարակել, փոխանցել, վերարտադրել կամ օգտագործել կայքից ստացված որևէ տեղեկատվություն կամ նյութ առևտրային նպատակներով, առանց «Հաճախորդների փորձառության Հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպության՝ նախնական գրավոր համաձայնության
• Փորձել ստանալ ապօրինի մուտք կայքի, սերվերների, համակարգչային համակարգերի կամ տվյալների բազաների, որոնք կապված են կայքի հետ

Արգելվում է կայքն օգտագործել ոչ նպատակային կամ վնասակար ձևով, այդ թվում՝ դիտմամբ վիրուսներ կամ տեխնոլոգիապես վտանգավոր նյութեր տեղադրելով։ Արգելվում է կայքը ենթարկել DoS կամ DDoS գրոհների։

«Հաճախորդների փորձառության հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպություը՝ պատասխանատվություն չի կրում DoS կամ DDoS հարձակումների, վիրուսների կամ այլ տեխնոլոգիապես վնասակար նյութերի հետևանքով առաջացած որևէ վնասի կամ կորստի համար, որը կարող է ազդել Ձեր համակարգչային սարքավորումների, ծրագրերի, տվյալների կամ այլ սեփականության վրա՝ կայքի օգտագործման կամ կայքից որևէ նյութ ներբեռնելու արդյունքում։

 3. Օգտագործման սահմանափակումներ

 Կայքի հասանելիությունը տրամադրվում է ժամանակավոր հիմունքներով, «Հաճախորդների փորձառության հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝  իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ փակել, սահմանափակել կամ փոփոխել Կայքը կամ դրա առանձին բաժինները՝ առանց նախնական ծանուցման։

«Հաճախորդների փորձառության հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ պատասխանատվություն չի կրում, եթե որևէ պատճառով կայքը որոշակի ժամանակահատվածում ամբողջությամբ կամ մասամբ անհասանելի է։

Արգելվում է կայքում տեղադրված նյութերի ցանկացած ձևով փոփոխումը, արտատպումը, պատճենահանումը, տարածումը, բեռնումը, տեղակայումը կամ փոխանցումը՝ «Հաճախորդների փորձառության Հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպության՝ նախնական գրավոր համաձայնության։

«Հաճախորդների փորձառության հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ հանդիսանում է կայքի և դրանում տեղադրված բոլոր նյութերի նկատմամբ մտավոր սեփականության բացառիկ իրավատերը, ներառյալ՝ տեքստեր, պատկերներ, լոգոներ, դիզայն, կառուցվածք և այլ բովանդակությունը։ Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են։

Կայքի օգտագործումը կամ դրա նկատմամբ մուտքի առկայությունը չի ենթադրում որևէ իրավունքի տրամադրում օգտատիրոջը, այդ թվում՝ մտավոր սեփականության նկատմամբ որևէ իրավունքի փոխանցում կամ լիցենզիա։

Կայքի հետ կապված բոլոր իրավունքները, լիազորությունները և հնարավոր եկամուտները պատկանում են «Հաճախորդների փորձառության հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը։ Կայքում տեղադրվող բոլոր նյութերը նախատեսված են բացառապես օրինական և տեղեկատվական նպատակների համար։

 4. Մտավոր սեփականության պաշտպանություն

 4.1 Կայքի և դրա բովանդակության պաշտպանությունը մտավոր սեփականության իրավունքով

Կայքը, դրա կառուցվածքը, ձևավորումը, տեսողական լուծումները, գրաֆիկական ստանդարտները և ամբողջ բովանդակությունը, ինչպես նաև կայքում հրապարակվող ցանկացած նյութ (ներառյալ՝ տեքստերը, գծապատկերները, գրաֆիկական պատկերները, պատկերանշանները, լոգոտիպերը, լուսանկարները և այլ նյութերը) (այսուհետ՝ «Պաշտպանվող տարրեր») պաշտպանված են մտավոր սեփականության իրավունքով, ներառյալ՝ հեղինակային իրավունքները, և հանդիսանում են «Հաճախորդների փորձառության Հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպության՝ բացառիկ սեփականությունը, եթե այլ բան հստակ նշված չէ։

Դուք չպետք է

• որևէ կերպ վերարտադրեք, պատճենահանեք, փոփոխեք, ամբողջացնեք, վերամշակեք, տարածեք, փոխանցեք, հրապարակայնորեն ցուցադրեք, վաճառեք, վերագրեք Ձեզ կամ երրորդ անձանց, ենթալիցենզավորեք, տրամադրեք կամ շուկայում առաջարկեք Պաշտպանվող տարրերը՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն
• ամբողջությամբ կամ մասնակիորեն փոփոխեք Պաշտպանվող տարրերը՝ այդ թվում՝ կայք չարտոնված մուտք գործելու, անվտանգության մեխանիզմները շրջանցելու կամ մոլորեցնող ներկայացում ապահովելու նպատակով

4.2 Ապրանքային նշանների պաշտպանություն

Կայքում օգտագործվող բոլոր ապրանքային նշանները, լոգոտիպերը, անվանումները, տեսողական ինքնության տարրերը, դիզայնը և Կայքի հետ կապված ցանկացած այլ մտավոր սեփականություն հանդիսանում են«Հաճախորդների փորձառության Հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպության՝ սեփականությունը կամ օգտագործվում են օրինական հիմքերով։

«Հաճախորդների փորձառության Հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպության՝  ապրանքային նշանները և տարբերանշանները չպետք է օգտագործվեն որևէ ապրանքի կամ ծառայության հետ, որոնք կապ չունեն «Հաճախորդների փորձառության Հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպության՝ գործունեության հետ, ինչպես նաև այնպիսի եղանակներով, որոնք կարող են առաջացնել շփոթություն, մոլորեցում կամ վնասել «Հաճախորդների փորձառության Հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպության՝ հեղինակությանը և գործարար համբավին։

 5․ Հղումներ

Դուք ընդունում և համաձայնում եք, որ «Հաճախորդների փորձառության հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ պատասխանատվություն չի կրում այն կայքերում տրամադրված տեղեկատվության ճշգրտության, ամբողջականության կամ մատչելիության համար, որոնց կարող եք այցելել կայքում տեղադրված հղումների միջոցով (այսուհետ՝ «Կցված կայքեր»)։

Դուք նաև ընդունում և համաձայնում եք, որ «Հաճախորդների փորձառության հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ չունի ուղղակի կամ անուղղակի պատասխանատվություն որևէ կորստի, վնասի կամ այլ բացասական հետևանքի համար, որը պատճառվել է կամ ենթադրաբար առաջացել է կամ բխում է նման կցված կայքերում հասանելի բովանդակությունից և ծառայություններից։

Կցված կայքերի օգտագործումը իրականացվում է Ձեր սեփական պատասխանատվությամբ, և խորհուրդ է տրվում նախապես ծանոթանալ տվյալ կայքերի օգտագործման պայմաններին և գաղտնիության քաղաքականությանը։

 6.  Կիրառվող օրենսդրություն և իրավազորություն

Սույն կայքում պարունակվող բոլոր նյութերը նախատեսված են բացառապես «Հաճախորդների փորձառության Հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպության՝ գործունեության, ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար։

«Հաճախորդների փորձառության հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որը վերահսկում և կառավարում է կայքը Հայաստանի Հանրապետությունից, չի երաշխավորում, որ կայքում տեղադրված նյութերը տեղին կամ հասանելի են այլ երկրների տարածքներում օգտագործման համար։

Սույն պայմանների և դրույթների հետ կապված ցանկացած վեճ, մեկնաբանություն, բողոք կամ պահանջ ենթակա է լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն և ենթակա է քննության բացառապես Երևանի իրավասու դատարաններում՝ անկախ գործին մասնակցող կողմերի թվից կամ երրորդ անձանց ներգրավվածությունից, ներառյալ նաև անհետաձգելի դատավարությունները։

 7. Տեղեկություններ Ձեր և Ձեր կայքի այցելության մասին

«Հաճախորդների փորձառության հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը մշակում է Ձեր հետ կապված տեղեկատվությունը՝ գաղտնիության քաղաքականությանը համապատասխան:


Գաղտնիության քաղաքականություն

Մեր գաղտնիության քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում և պաշտպանում տեղեկատվությունը «Հաճախորդների փորձառության հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպության կայքի և թվային ծառայությունների վերաբերյալ (այսուհետ՝  «Ծառայություններ»): Այս գաղտնիության քաղաքականությունը վերաբերում է բոլոր այցելուներին և օգտատերերին, ովքեր մուտք են գործում Ծառայություններ:

1․ Ի՞նչ անձնական տվյալներ ենք Ձեր մասին հավաքագրում և ինչպե՞ս ենք դա անում


Մենք հավաքում և օգտագործում ենք Ձեր մասին հետևյալ տվյալները․

Անձնական տվյալները հավաքագրվում են միմիայն ստորև՝ 3-րդ բաժնում նշված նպատակներով և յուրաքանչյուր անգամ, երբ օգտվում եք մեր թվային մեդիաների կողմից առաջարկվող ցանկացած գործառույթից կամ ծառայությունից:

Վերոնշյալ գործառույթների և ծառայությունների համար հավաքված տեղեկատվության տեսակներն ու քանակը կարող են թարմացվել և տարբեր լինել ՝ «Հաճախորդների փորձառության հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործունեությունից:

Կիրառելի օրենսդրության պահանջների համաձայն՝ մենք կարող ենք օգտագործել տարբեր տեխնոլոգիաներ, որոնք հավաքում և տեղեկատվություն են տրամադրում այն մասին, թե ինչպես եք մուտք գործում և օգտվում մեր թվային մեդիաներից: Մենք նաև կարող ենք օգտագործել մեր թվային մեդիաների օգտատերերի մասին դեմոգրաֆիկ տեղեկատվությունը, որոնք կարող ենք ստանալ երրորդ կողմերից, ինչպիսիք են Google-ը կամ Ձեր կողմից օգտագործվող սոցիալական ցանցերը («օգտագործվող տեղեկատվություն»): Օգտագործվող տեղեկատվությունը կարող է բաղկացած լինել Ձեր այցելած էջերից, դրանք դիտելու ժամանակահատվածից, թե որ տեղեկությունները կամ այլ բովանդակությունն եք դիտել կամ տրամադրել, այցելության լեզուն, ներառյալ Ձեր մասին դեմոգրաֆիկ տեղեկատվությունը (օրինակ, Ձեր տարիքը, սեռը և հետաքրքրության շրջանակները) և ինչ էջեր եք Դուք այցելել սույն էջը այցելելուց առաջ և այլն:

 

2․ Ինչպե՞ս և ինչու՞ ենք օգտագործում վերահսկող տեխնոլոգիան


«Հաճախորդների փորձառության հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպություն օգտագործում է վերահսկող տեխնոլոգիաներ, ինչպիսիք են IP հասցեները կամ գրանցման ֆայլերը (Log files): Վերահսկող տեխնոլոգիաները օգնում են մեզ հարմարեցնել մեր թվային մեդիաները Ձեր անձնական կարիքներին: 

  • IP հասցեն համար է, որն օգտագործվում է ցանցում գտնվող համակարգչի միջոցով, յուրաքանչյուր անգամ համացանց մուտք գործելու ժամանակ Ձեր համակարգիչը նույնականացնելու համար: Մենք կարող ենք հետևել IP հասցեները՝ տեխնիկական խնդիրների լուծման, կայքի ապահովության և անվտանգության պահպանման, կիրառելի օրենսդրության կամ պայմանագրային սահմանափակումներին համապատասխանելու նպատակով մեր թվային մեդիաներին մուտքը սահմանափակելու և մեր թվային մեդիաների օգտագործման կարգը հասկանալու համար:

  • Մենք (կամ մեր անունից երրորդ կողմը) կարող է տեղեկատվություն հավաքել գրանցման ֆայլերի տեսքով, որոնք գրանցում են գործունեությունը թվային մեդիաներում և հավաքում վիճակագրություն օգտատերերի սովորությունների վերաբերյալ: Այս գրառումները ստեղծվում են անանուն կերպով և օգնում են մեզ իմանալ՝ օգտատիրոջ բրաուզերի տեսակը և օպերացիոն համակարգը, օգտատիրոջ մուտքի մասին տեղեկությունները (ինչպես օրինակ՝ հղումը (URL), որով նրանք եկել են, ամսաթիվը և ժամը, երբ նրանք այցելել են մեր թվային մեդիա, որ էջերն են նրանք դիտել մեր թվային մեդիայում և ինչ ժամկետով), և նման այլ նավիգացիոն կամ սեղմամբ ուղղորդված տվյալները: Մենք նաև օգտագործում ենք գրանցման ֆայլերում հավաքած տեղեկատվությունը մեր մարքեթինգի և դեմոգրաֆիկ ուսումնասիրությունների համար, ինչի շնորհիվ մենք կարող ենք մշտապես կատարելագործել և հարմարեցնել Ձեզ տրամադրվող առցանց ծառայությունները: Գրանցման ֆայլերը միայն ներքին օգտագործման համար են և կապված չեն որևէ կոնկրետ օգտատիրոջ հետ:

3․ Ի՞նչ նպատակով ենք օգտագործում Ձեր անձնական տվյալները և որո՞նք են օգտագործման իրավական հիմքերը


Մենք Ձեր մասին տեղեկատվությունը հավաքում ենք ծառայության տրամադրման կամ պայմանագրի կատարմանն առնչվող Ձեր հարցմանն արձագանքելու նպատակներով:

  • Երբ Դուք գրանցվում եք կամ մուտք եք գործում մեր թվային մեդիա (կայք, սոցիալական ցանցեր և այլն), Ձեր անձնական տվյալները օգտագործվում են՝ Ձեզ տրամադրելու համապատասխան գործառույթներ և ծառայություններ, որոնց Դուք բաժանորդագրվել եք, և Ձեզ առաջարկելու արտոնություններ, որոնք սովորաբար Ձեզ տրամադրվում են գրանցման հետ միաժամանակ (օրինակ՝ գրանցման պահին ընտրած հաղորդագրությունների, միջոցառումների հրավերների ստացում, մասնակցություն խաղարկություններին և այլն)։ 

  • Մենք օգտագործում ենք Ձեր անձնական տվյալները՝ CXAA կայքի միջոցով իրականացվող գրանցումները, մասնակցության հայտերը, անդամակցության գործընթացները, միջոցառումների կազմակերպումը և մեր ծառայությունների արդյունավետ կառավարումը ապահովելու նպատակով։

  • Ձեզ գործարքային կամ ադմինիստրատիվ հաղորդակցությունը ուղարկելու համար (օրինակ՝ հաստատող էլ․ նամակ, երբ գրանցվում կամ ապաբաժանորդագրվում եք որևէ կոնկրետ գրանցման կամ գործունեության), ինչպես նաև ծառայության վերաբերյալ որոշ հայտարարություններ (օրինակ` մեր գաղտնիության ծանուցումների թարմացումների, դադարեցված գործառույթների կամ մեր թվային մեդիաների ծրագրեր, մեր առցանց ծառայությունների փոփոխությունների կամ տեխնիկական աջակցության քաղաքականությունների կամ այլ հարակից փոփոխությունների վերաբերյալ ծանուցումներ):

4․ Ի՞նչ է տեղի ունենում, եթե Դուք չեք ցանկանում տրամադրել Ձեր անձնական տվյալները


Եթե Դուք չեք ցանկանում տրամադրել որևէ անձնական տվյալ, հնարավոր է՝ չկարողանաք մասնակցել որոշակի միջոցառումների և անհատականացված գործառույթների, կարող են սահմանափակվել նաև Ձեզ առաջարկված այլ թվային մեդիաների ծառայությունները և հատուկ առաջարկները։ Օրինակ, եթե հրաժարվում եք տրամադրել Ձեր էլեկտրոնային հասցեն, Դուք չեք կարողանա ստանալ մեր ծանուցումները կամ այլ կերպ գրանցվել մեր թվային մեդիաներում: Այնուամենայնիվ, մեր թվային մեդիաներին ծանոթանալու և «Հաճախորդների փորձառության հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպության ու մեր ծառայությունների մասին ավելին իմանալու համար, մեզ հարկավոր չէ տրամադրել որևէ անձնական տվյալ: Այնուամենայնիվ, մենք միշտ կտեղեկացնենք Ձեզ անձնական տվյալների մասին, որոնք անհրաժեշտ են ծառայությունից օգտվելու համար:

5․ Ու՞մ և ինչու՞ ենք տրամադրում Ձեր անձնական տվյալները


Երրորդ կողմերին

«Հաճախորդների փորձառության հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը կարող է նաև տրամադրել ձեր անձնական տվյալները երրորդ կողմին, բայց միայն հետևյալ հանգամանքներում.

  • Շուկայավարման (մարքեթինգի) նպատակներով, եթե Դուք մեզ տվել եք Ձեր համաձայնությունը:

  • Աջակցման նպատակներով. մենք կարող ենք Ձեր անձնական տվյալները տրամադրել ծառայություններ մատուցողներին կամ գործակալներին օգտագործել մեր թվային մեդիայի ներքին գործառնություններին աջակցություն ցուցաբերելու համար դրանցում հասանելի տարբեր ֆունկցիաների, ծրագրերի և գովազդային առաջխաղացման վարման համար: Ցանկացած նման երրորդ կողմ միշտ պետք է ապահովի ձեր անձնական տվյալների անվտանգությունը նույն մակարդակով, ինչ «Հաճախորդների փորձառության Հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպության և, անհրաժեշտության դեպքում, պարտավոր է իրավական համաձայնագրով պահել ձեր անձնական տվյալները գաղտնի, անվտանգ և մշակել դրանք միայն «Հաճախորդների փորձառության Հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպության հատուկ ցուցումների համաձայն՝ համատեղ հովանավորվող ծրագրերի և գովազդային նպատակների համար: Եթե ձեր անձնական տվյալները հավաքվում են (կամ տրամադրվում) այլ ընկերությանը, բացի «Հաճախորդների փորձառության հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպությունից մենք Ձեզ այդ մասին կտեղեկացնենք ձեր անձնական տվյալների հավաքագրման պահին։ Դատավարության և անվտանգության նկատառումներից ելնելով մենք կարող ենք հրապարակել Ձեր անձնական տվյալները, եթե դա պահանջվում է օրենքով կամ եթե մենք բարեխղճորեն որոշում ենք, որ նման գործողությունն անհրաժեշտ է իրավական գործընթացներին համապատասխանելու համար, պատասխանելու որևէ բողոքների կամ «Հաճախորդների փորձառության Հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպության՝ նրա հաճախորդների կամ հանրության անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար։ 

6․ Ի՞նչ ժամկետով ենք պահում Ձեր անձնական տվյալները


Այն անձնական տվյալները, որոնք մեզ ուղարկել եք մեր թվային մեդիաների միջոցով, մենք կպահպանենք մեր տվյալների բազայում այնքան, որքան Ձեր հաշիվն ակտիվ է, Ձեզ հետ կնքված պայմանագրի տևողության ընթացքում, Ձեր կողմից պահանջած ծառայությունները մատուցելու կամ հարցումներին պատասխանելու կամ խնդիրները լուծելու, ինչպես նաև նոր և բարելավված ծառայություններ մատուցելու համար: Մենք կարող ենք նաև պահպանել ձեր անձնական տվյալները՝ համաձայն մեր ներքին պահպանման ընթացակարգի, երբ անհրաժեշտ է մեր իրավական և կարգավորող պարտավորությունները պահպանելու, վեճերը լուծելու և մեր համաձայնագրերը կիրառելու համար: 

Այսպիսով, մենք կարող ենք պահպանել Ձեր անձնական տվյալներն այն բանից հետո, երբ Դուք դադարեք օգտվել «Հաճախորդների փորձառության հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպության ծառայություններից կամ մեր թվային մեդիայից՝ համաձայն սահմանափակումների կանոնադրության:

 

7․ Ինչպե՞ս ենք ապահովում Ձեր անձնական տվյալների անվտանգությունը


«Հաճախորդների փորձառության հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը  ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական միջոցառումները՝ այս կայքից և/կամ մեր ծրագրերից հավաքված Ձեր անձնական տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար, ներառյալ խիստ անձնական տվյալները: Այս ջանքերը ներառում են, բայց չեն սահմանափակվում՝ Ձեր անձնական տվյալների պահպանումն անվտանգ աշխատանքային միջավայրերում, որոնք հասանելի չեն հանրությանը և որոնք հասանելի են միայն  «Հաճախորդների փորձառության հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպության լիազորված աշխատակիցներին ու մեր գործակալներին և գրանցված օգտատերերի ինքնությունը հաստատելը, նախքան նրանք կկարողանան մուտք գործել նրանց մասին պահվող անձնական տվյալներին:

8․ Որո՞նք են անձնական տվյալներին վերաբերող Ձեր իրավունքները

  • Ցանկացած պահի կարող եք չեղարկել Ձեր համաձայնությունը, եթե Ձեր անձնական տվյալները օգտագործվում են Ձեր համաձայնությամբ

  • Կարող եք պահանջել մուտք գործել Ձեր անձնական տվյալներ

  • Կարող եք պահանջել շտկել Ձեր անձնական տվյալները, եթե դրանք սխալ են, թերի կամ հին

  • Կարող եք պահանջել մեզ տրամադրած անձնական տվյալների տեղափոխումը՝ մասնավորապես, եթե անձնական տվյալների մշակումը հիմնված է Ձեր համաձայնության կամ որևէ պայմանագրի կատարման վրա

  • Դուք միշտ հնարավորություն ունեք չկիսել ձեր անձնական որևէ տվյալ մեզ հետ: Եթե ընտրեք այս տարբերակը, կարող եք սահմանափակվել այն գործողություններով և հնարավորություններով, որոնք մենք կարող ենք տրամադրել ձեզ:

  • Դուք իրավունք ունեք առարկել մեր կողմից Ձեր անձնական տվյալների մշակմանը, այդ թվում՝ պրոֆիլավորման վրա հիմնված մարքեթինգային նպատակներով:

Տեղական օրենսդրության համաձայն՝ Դուք իրավունք ունեք ընդհանուր կամ կոնկրետ հրահանգներ տալ, Ձեր մահից հետո Ձեր անձնական տվյալները գաղտնիության քաղաքականության շրջանակներում օգտագործելու վերաբերյալ:

 

9․ Ինչպե՞ս ենք օգտագործում երեխաների անձնական տվյալները


CXAA կայքը նախատեսված չէ 18 տարեկանը չլրացած անձանց (անչափահասների) համար։
Հաշվի առնելով դա՝ մենք չենք հավաքագրում անչափահասների անձնական տվյալներ։

Մեր թվային մեդիաներում հաշիվ ստեղծելու կամ մասնակցելու համար պարտադիր է, որ Դուք լինեք 18 տարեկան և բարձր։

Եթե  «Հաճախորդների փորձառության հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպություն ծանուցվի կամ տեղեկանա, որ մեր թվային մեդիա պլատֆորմներում անչափահասի տվյալներ են ներկայացվել, մենք առաջին հնարավորության դեպքում դրանք կջնջենք՝ պահպանելով օրենքի և մեր ներքին քաղաքականության պահանջները։

 

 10․ Ինչպե՞ս կարող եք դիմել մեզ կամ բողոք ներկայացնել համապատասխան վերահսկող մարմին


Եթե ունեք հարցեր, բողոքներ կամ մեկնաբանություններ այս գաղտնիության քաղաքականության կամ մեր տեղեկատվության հավաքագրման պրակտիկայի վերաբերյալ, խնդրում ենք կապվել մեզ հետ՝ գրելով նամակ հետևյալ էլ․ հացեին՝

hello@cxa-armenia.org

Սույնով տեղեկացվում եք, որ կարող եք նաև բողոք ներկայացնել Ձեր երկրի համապատասխան վերահսկիչ մարմին, եթե ունեք որևէ մտահոգություն « «Հաճախորդների փորձառության հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից Ձեր անձնական տվյալների մշակման պայմանների վերաբերյալ:


Cookies ֆայլերի քաղաքականություն

Բարի գալուստ «Հաճախորդների փորձառության հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպության կայք (այսուհետ՝ «Կայք»), որտեղ մենք ներկայացնում ենք մեր ծառայությունները և բովանդակությունը (այսուհետ՝ «Ծառայություններ»): Մենք օգտագործում ենք cookie-ներ ՝ մեր կայքի և ծառայությունների հետ Ձեր փոխգործակցությունը հեշտացնելու համար:

 

1․ Ի՞նչ է cookie-ն

Cookie-ները փոքր տեքստային ֆայլեր են կամ տեղեկատվության կտորներ, որոնք պահվում են Ձեր համակարգչում կամ բջջայինում հեռախոսներում, երբ այցելում եք մեր թվային մեդիա: Cookie-ն սովորաբար պարունակում է կայքի/հավելվածի անունը, որի միջոցով այն եկել է, cookie-ի տևողությունը (այսինքն՝ որքան ժամանակ է cookie-ն մնացել Ձեր սարքի վրա) և մի արժեք, որը սովորաբար պատահականորեն գեներացված եզակի հերթական համար է։

 

2․ Ի՞նչ նպատակով ենք մենք օգտագործում cookie-ները

 

Մենք օգտագործում ենք cookie-ներ՝ մեր թվային մեդիայի օգտագործումը հեշտացնելու և մեր թվային մեդիան ու արտադրանքը Ձեր հետաքրքրություններին և կարիքներին ավելի լավ հարմարեցնելու համար: Cookie-ները կարող են դա անել, քանի որ մեր թվային մեդիան կարող է կարդալ և գրել այս ֆայլերը՝ հնարավորություն տալով նրանց ճանաչել Ձեզ և հիշել կարևոր տեղեկությունները, որոնք ավելի հարմար կդարձնեն մեր թվային մեդիայի օգտագործումը (օրինակ՝ հիշելով նախապատվությունների կարգավորումները): Cookie-ները կարող են նաև օգտագործվել թվային մեդիայում Ձեր հետագա գործունեության և փորձի արագացման համար: Մենք նաև օգտագործում ենք cookie-ները անանուն վիճակագրություն կազմելու համար, որը թույլ է տալիս մեզ հասկանալ, թե ինչպես են օգտատերերը օգտագործում մեր թվային մեդիան և օգնում է մեզ բարելավել մեր թվային մեդիայի կառուցվածքն ու բովանդակությունը:

 

3․ Ի՞նչ տեսակի cookie-ներ ենք մենք օգտագործում

 

Մեր կողմից օգտագործվող cookie-ների տեսակները կարող են լինել սեսիոն կամ մշտական, ինչպես նաև առաջին կամ երրորդ կողմերի cookie-ներ:

 

  • Մշտական cookie-ներն օգտագործվում են Ձեր մուտքի անվան մասին տեղեկությունները պահելու և մեր թվային լրատվամիջոցների հետագա մուտքերի դեպքում Ձեր կարգավորումները հիշելու համար: Մշտական cookie–ն պահվում է որպես ֆայլ Ձեր համակարգչում, և այն մնում է այնտեղ, երբ փակում եք Ձեր վեբ բրաուզերը: 

  • Սեսիոն ID cookie-ները օգտագործվում են մեր թվային մեդիայի և ծառայությունների որոշ գործառույթներ ակտիվացնելու համար, ավելի լավ հասկանալու, թե ինչպես եք օգտագործում մեր թվային մեդիան, ինչպես նաև՝ վերահսկելու համար օգտագործումը և վեբ տրաֆիկի ուղիները: Ի տարբերություն մշտական cookie-ների՝ սեսիոն cookie-ները ջնջվում են Ձեր համակարգչից, երբ փակում եք Ձեր բրաուզերը:

  • Առաջին կողմի cookie-ները մեր սեփական cookie-ներն են, որոնք մենք օգտագործում ենք Ձեր փորձը բարելավելու համար: Նրանք կապված են օգտատիրոջ անձնական տվյալների հետ: Ոչ մի երրորդ կողմ չունի մուտք դեպի մեր սեփական cookie-ներով հավաքած տեղեկատվություն:

  • Երրորդ կողմի cookie-ները տեղադրված են մեր թվային մեդիաներում երրորդ կողմերի միջոցով, իրենց ծառայությունները մատուցելու համար, ներառյալ գովազդային cookie-ների: Նրանք մեր անունից տեղադրում են cookie-ներ (երրորդ կողմի cookie-ներ) Ձեր սարքում, երբ Դուք այցելում եք մեր թվային մեդիա՝ թույլ տալու մատուցել իրենց ծառայությունները:

4․ Ի՞նչ ժամկետով են պահվում cookie-ները 

Cookie-ները կունենան առավելագույն պահպանման ժամկետ՝ օգտատիրոջ տերմինալում տեղադրվելուց հետո՝ կիրառելի օրենսդրության պահանջներին համապատասխան:

 5․ Ինչպե՞ս կառավարել cookie-ները մեր թվային մեդիայում

Բացառությամբ հիմնական cookie-ների, վերոնշյալ cookie-ները կտեղադրվեն Ձեր համակարգչում միայն այն դեպքում, եթե Դուք շարունակեք Ձեր դիտարկումը՝ գլխավոր էջում հայտնված ծանուցումը կարդալուց հետո: Դուք նաև կարող եք վերահսկել, թե ինչպես է Ձեր բրաուզերը օգտագործում cookie-ները և բրաուզերի «Oգնություն» (“Help”) գործառույթը պետք է կարողանա Ձեզ ասել, թե ինչպես դա անել:

Եթե Դուք օգտագործում եք տարբեր սարքեր մեր թվային մեդիա մուտք գործելու և դիտելու համար (օրինակ՝ Ձեր համակարգիչը, սմարթֆոնը, պլանշետը և այլն), անհրաժեշտ է համոզվել, որ յուրաքանչյուր սարքի վրա բրաուզերները համապատասխան հարմարեցված են Ձեր cookie-ների նախասիրություններին:

6․ Ինչպե՞ս կապվել մեզ հետ

 Եթե ունեք հարցեր, մեկնաբանություններ կամ մտահոգություններ Ձեր կողմից մեր cookie-ների օգտագործման վերաբերյալ, խնդրում ենք կապվել մեզ հետ՝ գրելով նամակ հետևյալ էլ․ հացեին՝

hello@cxa-armenia.org


Վաճառք

1.       Վճարման կարգը

1.1.   cxa-armenia.org –ում վճարումներն իրականացվում են հետևյալ եղանակներով` առցանց վճարում Ineco վճարային համակարգի միջոցով և վճարային քարտով (Visa, MasterCard ունեցող քարտապանները)

1.2.   Այն պահին, երբ գնման ենթակա ծառայությունը, փաթեթը  ընտրվել են և գնորդը նախաձեռնում է պատվերը ձևակերպելու գործընթացը, որի ժամանակ նա պետք է ընտրի կայքում հասանելի վճարման տարբերակներից մեկը:

1.3.   Վճարման պայմանները վերահսկվում են երրորդ անձ հանդիսացող բանկերի, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից, որոնց հետ համագործակցում է cxa-armenia.org -ը:

1.4.   Վճարման տարբերակն ընտրելուց հետո գնորդը պետք է վճարի պատվերում նշված ամբողջական գումարը, որը հաշվարկվում է պատվերը ձևակերպելու պահին: Ոչ ամբողջական վճարման դեպքում (անբավարար վճարում կամ անբավարար միջոցներ) պատվերը կճանաչվի անվավեր և չի մշակվի համակարգում: Տվյալ դեպքում վճարումը կչեղարկվի և գնորդից չի գանձվի որևէ գումար:

1.5.   Կայքում ներկայացված ծառայությունների գները վերջնական են, նշված են  ՀՀ դրամով և ներառում են բոլոր հարկերը: 

1.6.   Բոլոր գործարքներն իրականացվում են բացառապես 3D Secure համակարգի միջոցով: Եվ գործարք կատարող քարտապանի քարտի տվյալները պաշտպանված են:

1.7.   Եթե Քարտապանի Քարտի արժույթը չի համապատասխանում գործարքի արժույթին, փոխարկումը իրականացվում է՝ համաձայն համապատասխան վճարահաշվարկային համակարգի և Քարտը թողարկող Բանկի կողմից սահմանված կանոնների։

 

2. Վերադարձի կարգ

2.1. Եթե Կայքի միջոցով տրամադրված որևէ ծառայություն կամ նյութ բավարար չափով չի համապատասխանում հայտարարությանը կամ պայմաններին, օգտատերը պարտավոր է անմիջապես տեղեկացնել «Հաճախորդների փորձառության հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը՝ խնդիրն արձանագրելու և հնարավոր լուծումներ առաջարկելու նպատակով:

2.2. «Հաճախորդների փորձառության հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպություն խնդիրների վերլուծումից հետո կարող է առաջարկել ծառայության կամ տեղեկատվության վերականգնում, ուղղում կամ փոխարինում՝ ըստ տրամադրված հնարավորությունների և օրենսդրության սահմանների:

2.3. Եթե հայտնաբերված թերությունները կապված են «Հաճախորդների փորձառության հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից տրամադրված տեղեկատվության կամ ծառայությունների հետ, իրավասու մարմինների հետ համաձայնեցնելուց հետո հնարավոր է առաջարկել փոխհատուցում կամ համապատասխան ուղղում:

2.4. Օգտատերը իրավունք ունի հաղորդել խնդիրների մասին և պահանջել ուղղում կամ փոխհատուցում իր տեղեկացվածության պահից սկսած 14 օրվա ընթացքում (կամ այլ իրավական սահմանված ժամկետում՝ ըստ ՀՀ գործող օրենսդրության):

2.5. Ընթացակարգով առաջացող ծախսերը (եթե նախատեսված է) իրականացվում են օգտատիրոջ կամ կողմերի միջև նախապես համաձայնեցված կարգով:

2.6. Փոխհատուցվող գումարը կամ ֆինանսական միջոցները վերադարձվում են այն վճարային մեթոդով, որով օգտատերը նախապես իրականացրել է վճարումը, բացառությամբ այն դեպքերի, երբ կողմերի միջև այլ համաձայնություն չի եղել նախապես:

 

3.       Կայքի պատասխանատվությունը

3.1.   Կայքում ներկայացված առաջարկները ներկայացնում են cxa-armenia.org-ի կողմից տրամադրված տեղեկատվություն, ծառայություններ կամ մասնակցության հնարավորություններ՝ ծրագրերում, միջոցառումներում կամ նախագծերում։

Սույն առաջարկները համարվում են ընդունված՝ այն պահից, երբ պաշտոնապես հաստատվում է Ձեր մասնակցությունը կամ գրանցումը (օրինակ՝ հաստատող էլ․ նամակի ուղարկմամբ), որտեղ նշված են բոլոր համապատասխան մանրամասները։

Հաստատող նամակը հանդիսանում է «Հաճախորդների փորձառության հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպության և օգտատիրոջ միջև կնքված պայմանագրի հիմք՝ թվային կամ վեբ միջավայրում մասնակցության համար, և օգտագործվում է կողմերի իրավունքներն ու պարտավորությունները ձևակերպելու համար։

 

3.2.   Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ հետաձգված կատարելու համար, եթե դա պայմանավորված է մեր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով: 

3.3.   Եթե սույն պայմանագրի որևէ դրույթ ճանաչվում է անվավեր, ապա այդպիսի անվավերությունը չի ազդում պայմանագրի որևէ այլ դրույթի վավերականության վրա:

3.4.   Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել կայքի բովանդակության, գաղտնիության քաղաքականության և օգտագործման պայմանների մեջ: Ցանկացած նման փոփոխություն ուժի մեջ է մտնելու այն կայքում տեղադրելուն պես և գնորդի պատասխանատվության տակ է կարդալ ընդհանուր դրույթները և պայմանները կայքէջի յուրաքանչյուր օգտագործման ժամանակ և գնորդի հետագա օգտագործումն ենթադրում է գնորդի համաձայնությունն ընդհանուր պայմաններին և դրույթներին: 

 

4.       Օգտագործման պայմաններ

4.1.   Գնում կատարելով cxa-armenia.org-ից՝ գնորդը հավաստում է, որ ամբողջությամբ ծանոթացել է վեբ կայքի oգտագործման համաձայնագրի պայմաններին, ընկերության գաղտնիության քաղաքականությանը, վեբ կայքի համակարգի գործունեությանը և որևէ առարկություն չունի դրանց վերաբերյալ:

4.2    Գրանցվելուց հետո օգտատերը կարող է ընտրել CXAA-ի ծառայություններից,  ծրագրերից կամ միջոցառումների փաթեթներից այն, որոնք ցանկանում է օգտագործել կամ որոնց ցանկանում է մասնակցել՝ համապատասխան ձևով լրացնելով գրանցման ձևը կամ հայտը:

Օգտատերը մինչև գրանցման կամ հայտի վերջնական հաստատումը կարող է փոփոխել իր ընտրությունները, ավելացնել կամ հեռացնել ծառայություններ կամ փաթեթներ՝ իր ցանկությանը համապատասխան։

4.3      Գրանցման կամ հայտի վերջնական փուլում օգտատերը պարտավոր է լրացնել բոլոր անհրաժեշտ տվյալները, որոնք պահանջվում են մասնակցության կամ ծառայություններից օգտվելու համար՝ ներառյալ կապի տվյալները և պահանջվող լրացուցիչ տեղեկությունները (օրինակ՝ անդամակցության փաթեթի ընտրություն, մասնակցության ծրագիր, դասընթացի տեսակ և այլն):

Գրանցման տվյալների ճշտությունը և լրատվության ամբողջականությունը պարտադիր են՝ CXAA-ի ծառայությունների արդյունավետ ապահովման և ճիշտ հաստատման համար։

4.4.   Պատվերը ձևակերպելիս գնորդը պետք է տրամադրի իրական և վավեր տվյալներ, որոնք անհրաժեշտ են պատվերի կատարման համար։ Ընկերությունը պատասխանատու չէ գնորդի կողմից տրամադրված տվյալների ճշտության և վավերականության համապատասխանության և դրանց պատճառով առաջացած հետևանքների համար:

 

5.       Հեղինակային իրավունք

5.1.   Վեբ կայքի բովանդակությունը, դիզայնը, տեքստը, գրաֆիկան և ինտերֆեյսները և դրանց դասավորությունը հանդիսանում են ընկերության սեփականությունը:

5.2.   Առանց ընկերության համաձայնության վերջինիս պատկանող մտավոր գործունեության արդյունքների և անհատականացման միջոցների օգտագործումը չի թույլատրվում։

 

6.       Կողմերի պատասխանատվություն

6.1.   Ընկերությունը, համապատասխան գաղտնիության քաղաքականության պայմանների, պատասխանատու է վեբ կայքում տեղադրված գնորդի անձնական տվյալների գաղտնիության ապահովման համար։

6.2.   Ընկերությունը պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությունից և օգտագործման համաձայնագրից բխող այլ պարտականությունների կատարման համար։