Member Hub
Eng Հայ Рус
Logo
  • Գլխավոր
    • Մեր մասին
    • Ի՞նչ է հաճախորդների փորձառությունը
  • Անդամակցություն
    • Անհատական անդամակցություն
    • Բիզնես անդամակցություն
  • Ծառայություններ
  • Հավաստագրում
  • Բլոգ
  • Միջոցառումներ
  • Կապ
Հայ Հայ
  • English
  • Հայերեն
  • Русский

CX առանց սահմանների. CXAA-ի և ICXA-ի համագործակցության մեկնարկը

Ուրախությամբ տեղեկացնում ենք Հաճախորդների Փորձառության Հայաստանի Ասոցիացիայի և International Customer Experience Awards (ICXA)–ի համագործակցության մեկնարկի մասին։

ICXA–ը համաշխարհային հեղինակություն վայելող ամենամյա մրցանակաբաշխություն է, որն ուղղված է հաճախորդների փորձառության ոլորտում իրականացվող ամենաարդյունավետ նախաձեռնությունների, ընկերությունների և մասնագետների ճանաչմանն ու խրախուսմանը։

ICXA–ը միավորում է ոլորտի առաջատար ընկերություններին, փորձագետներին և CX պրոֆեսիոնալներին ամբողջ աշխարհից՝ նպաստելով լավագույն փորձի տարածմանն ու համագործակցության նոր հարթակների ստեղծմանը։

Այս համագործակցությունը երկու կողմերի համար կարևորագույն քայլ է միջազգային փոխգործակցության ընդլայնման, Հայաստանում հաճախորդակենտրոն մշակույթի զարգացման և հայկական CX համայնքի միջազգային ներգրավվածության մակարդակի բարձրացման հարցում։

Երկկողմ համագործակցությունը կնպաստի հայկական CX համայնքի տեսանելիության բարձրացմանը միջազգային հեղինակավոր հարթակներում, նոր գործընկերային կապերի ստեղծմանը, միջազգային լավագույն փորձի և գործիքների կիրառմանը տեղական մակարդակում։

Նշենք, որ Հաճախորդների փորձառության Հայաստանի ասոցիացիայի հիմնադիր և նախագահ Շուշանիկ Ղալթախչյանը արդեն իսկ հանդես է եկել որպես ժյուրիի անդամ ICXA–ի կողմից կազմակերպված 2020 և 2021 թվականների մրցանակաբաշխություններին՝ գնահատելով մասնակիցների ներկայացրած նախագծերը միջազգային չափանիշներով։

Logo

Միավորել պրոֆեսիոնալներին, կիսվել լավագույն փորձով և կերտել հաճախորդների փորձառության ապագան Հայաստանում:

Բացահայտեք
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Անդամակցություն
  • Հավաստագրում
Ռեսուրսներ
  • Ծառայություններ
  • Բլոգ
  • Միջոցառումներ
  • Կապ
Կապի մեջ
  • +(374) 33 29 22 11
  • Արամի 4, Երևան 0010
  • hello@cxa-armenia.org

Copyright © cxa-armenia.org 2026

Arca
Visa
Mastercard
  • Կարգավորումներ և գաղտնիություն
  • Օգտագործման պայմաններ