CXAA–ն իրականացնում է հաճախորդների փորձառության կառավարման համակարգի ամբողջական ներդրում և իրականացում։ Ծրագիրը ներառում է հետևյալ կետերը՝
- Հաճախորդի հետադարձ կապի հավաքագրում և տվյալների վերլուծություն․ ապահովում է հաճախորդների հավատարմությունը՝ «այստեղ և հիմա» հաճախորդի «ձայնը» լսելով և դրանց հիման ռազմավարական որոշումներ կայացնելով
- Դիագնոստիկա․ կիրառվում են բազմակողմանի ուսումնասիրություններ բիզնեսի բոլոր բաժիններում, գործառույթներում, քարտեզագրվում է «հաճախորդի ուղին» բիզնեսի հետ առնչության կարևորագույն կետերում․ տվյալների հիման վրա կայացվում են ռազմավարական որոշումներ
- CX ռազմավարություն և խորհրդատվություն. մշակվում է ճանապարհային քարտեզ՝ հաճախորդների հետ փոխազդեցությունները բարելավելու և CX ռազմավարությունը բիզնես նպատակներին համապատասխանեցնելու համար
- Ընթացակարգերի ներդրում (բարելավում), թվային լուծումներ. նպաստում են բաժինների միջև համագործակցության և սպասարկման ոլորտի աշխատակիցների աշխատանքի բարելավմանը՝ համապատասխան CX ռազմավարությանը
- Բազմաալիքային ներգրավվածություն. ստեղծվում է հաճախորդների հետ առնչության համանման մոտեցում բոլոր կետերում՝ հաճախորդի համար կայուն փորձառություն ստեղծելու նպատակով
Ի՞նչ է տալիս բիզնեսին
- Ծախսերի կրճատում
- Հաճախորդի գոհունակություն և հավատարմություն
- Ճկունություն՝ արագ զարգացող շուկայում փոփոխություններին ադապտացում
- Կենտրոնացում հիմնական բիզնեսի վրա՝ վստահելով Հաճախորդի գոհունակության ապահովումը մեզ
- Հաճախորդի գերազանց փորձառության ապահովում՝ առանց հավելյալ ներքին ռեսուրսների