Ինչո՞ւ են հաճախորդները նույն պայմաններում ընտրում մի բանկը, իսկ մյուսին՝ ոչ։
Այսօր մրցակցությունը բանկային ոլորտում վաղուց այլևս միայն ֆինանսական ծառայությունների, տոկոսադրույքների կամ թվային լուծումների շուրջ չէ։ Այն ձևավորվում է յուրաքանչյուր շփման կետում՝ սկսած առաջին տպավորությունից մինչև երկարաժամկետ վստահության և հավատարմության ձևավորումը։
Customer Experience Association Armenia (CXAA)-ն և Amio Bank-ը հրավիրում են մասնակցելու #CXAA_LIVE_SESSION-ին, որի ընթացքում կքննարկենք, թե ինչպես են Customer Experience-ը, վարքագծային հոգեբանությունը և բրենդի արժեքները միասին ազդում հաճախորդի ընտրության և հավատարմության ձևավորման վրա։
Քննարկման ընթացքում բանկային ոլորտի իրական բիզնես փորձը կհամադրվի հաճախորդի վարքագծի հոգեբանական հիմնավորումների հետ՝ հնարավորություն տալով ավելի խորությամբ հասկանալ հաճախորդների որոշումների կայացման մեխանիզմները։
Քննարկման հիմնական թեմաները
- Ինչու է Customer Experience-ը դարձել բանկերի մրցակցային առավելությունը
- Ժամանակակից հաճախորդների փոփոխվող սպասելիքները
- Բանկային Customer Journey-ի առանցքային touchpoint-ները
- Ինչպես են առաջատար բանկերը չափում Customer Experience-ը
- Կազմակերպության մշակույթի դերը հաճախորդի փորձառության ձևավորման մեջ
- Հայկական և միջազգային գործնական օրինակներ
Ո՞ւմ համար է նախատեսված LIVE SESSION-ը
- Բանկերի և ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների և մասնագետների համար
- Customer Experience, Customer Success և Customer Service ոլորտների մասնագետների համար
- Մարքեթինգի, բրենդի և հաղորդակցության թիմերի ներկայացուցիչների համար
- Բիզնես գործընթացների և թվային փոխակերպման (Digital Transformation) պատասխանատուների համար
- Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի լավ հասկանալ հաճախորդի վարքագիծը և կառուցել հաճախորդակենտրոն կազմակերպություններ
Ի՞նչ կստանան մասնակիցները
Մասնակցելով LIVE SESSION-ին՝ դուք.
- Կստանաք գործնական պատկերացում, թե ինչպես է Customer Experience-ը դառնում բիզնեսի մրցակցային առավելություն
- Կծանոթանաք հաճախորդի ընտրության վրա ազդող հոգեբանական գործոններին
- Կհասկանաք, թե ինչպես կարելի է բարելավել Customer Journey-ն և շփման հիմնական կետերը
- Կստանաք կիրառելի գաղափարներ հաճախորդակենտրոն մշակույթ ձևավորելու համար
- Կծանոթանաք հայկական և միջազգային իրական բիզնես քեյսերին
- Հնարավորություն կունենաք փոխանակվելու փորձով ոլորտի մասնագետների հետ
Բանախոսներ
Շուշանիկ Ղալթախչյան
President, Customer Experience Association Armenia (CXAA)
Ռուզաննա Անտիկյան
Հաճախորդի փորձառության ղեկավար, ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ
Ավելի քան 10 տարվա փորձ ունի Customer Experience-ի ոլորտում՝ Հայաստանի առաջատար բանկերում։
Ամսաթիվ՝ 26 օգոստոսի, 2026
Ժամ՝ 17:00
Ֆորմատ՝ Առցանց
Մասնակցությունն անվճար է, սակայն պարտադիր է նախնական գրանցումը։