CX Insights & News

Բլոգ

Փորձագիտական գիտելիքներ և գործնական մոտեցումներ հաճախորդի փորձառության և բիզնեսի աճի վերաբերյալ։
📰
CX Insights Nov 13, 2025
CX առանց սահմանների. CXAA-ի և ICXA-ի համագործակցության մեկնարկը
Ուրախությամբ տեղեկացնում ենք Հաճախորդների փորձառության Հայաստանի ասոցիացիայի և International Customer Experience Awards (ICXA)–ի համագործակցության մեկնարկի մասին։ICXA–ը համաշխարհային հեղինակություն վայելող ամենամյա մրցանակաբաշխություն է, որն ուղղված է հաճախորդների փորձառության ոլորտում իրականացվող ամենաարդյունավետ նախաձեռնությունների, ընկերությունների և մասնագետների ճանաչմանն ու խրախուսմանը։ICXA–ը միավորում է ոլորտի առաջատար ընկերություններին, փորձագետներին և CX պրոֆեսիոնալներին ամբողջ աշխարհից՝ նպաստելով լավագույն փորձի տարածմանն ու համագործակցության նոր հարթակների ստեղծմանը։Այս համագործակցությունը երկու կողմերի համար կարևորագույն քայլ է միջազգային փոխգործակցության ընդլայնման, Հայաստանում հաճախորդակենտրոն մշակույթի զարգացման և հայկական CX համայնքի միջազգային ներգրավվածության մակարդակի բարձրացման հարցում։Երկկողմ համագործակցությունը կնպաստի հայկական CX համայնքի տեսանելիության բարձրացմանը միջազգային հեղինակավոր հարթակներում, նոր գործընկերային կապերի ստեղծմանը, միջազգային լավագույն փորձի և գործիքների կիրառմանը տեղական մակարդակում։Նշենք, որ Հաճախորդների փորձառության Հայաստանի ասոցիացիայի հիմնադիր և նախագահ Շուշանիկ Ղալթախչյանը արդեն իսկ հանդես է եկել որպես ժյուրիի անդամ ICXA–ի կողմից կազմակերպված 2020 և 2021 թվականների մրցանակաբաշխություններին՝ գնահատելով մասնակիցների ներկայացրած նախագծերը միջազգային չափանիշներով։
Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Customer Experience-ին նվիրված խոշոր կոնֆերանս:
CX Insights May 08, 2026
Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Customer Experience-ին նվիրված խոշոր կոնֆերանս:
Երևանում անցկացվեց Հայաստանում առաջին խոշոր Customer Experience կոնֆերանսը, որը կազմակերպել էր «Հաճախորդների Փորձառության Հայաստանի Ասոցիացիան»։ Միջոցառումը միավորեց ավելի քան 80 մասնագետների և ղեկավարների Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից ու Ռումինիայից՝ քննարկելու Customer Experience-ի դերը որպես ժամանակակից բիզնեսի ռազմավարական հիմք։ Կոնֆերանսը ներառում էր միջազգային խոսնակների ելույթներ, խորքային պանելային քննարկումներ, նեթվորքինգ և CX մշակույթի զարգացմանը նվիրված խորհրդանշական նախաձեռնություններ։