event image View Full Agenda
  • 25 - 26 մարտի, 2026
  • 2 Օր
  • Արամի 4, Երևան, Հայաստան

Առաջին CX Միջազգային Կոնֆերանսը Հայաստանում

Մարտի 25-26-ին Երևանում առաջին անգամ տեղի կունենա միջազգային CX (Customer Experience) 2-օրյա կոնֆերանս և հատուկ մասթերքլաս՝ միջազգային մակարդակի փորձագետ՝ Ian Golding-ի կողմից։

Միջոցառումը միավորելու է խոսնակների թե՛ Հայաստանի, թե՛ Եվրոպայի շուկայից՝ Մեծ Բրիտանիա, Ռումինիա։

CX Conference-ը, որպես հաճախորդների փորձառության մասին մասնագիտացված եզակի միջոցառում, նպատակ ունի՝
• նորովի առանձնացած ոլորտին հաղորդել զարգացման դինամիկ տեմպ
• ստեղծել նոր, ընդհանրական հարթակ՝ միջազգային առաջատար փորձը Հայաստան բերելու և տեղական շուկայում լավագույն փորձն ու գիտելիքները ներդնելու համար
• դիրքավորել Հայաստանը միջազգային շուկայում որպես հաճախորդակենտրոն բիզնես միջավայր ունեցող երկիր

Կոնֆերանսը նախատեսված է՝
• գործադիր օղակի ղեկավարների
• բիզնես-սեփականատերերի
• CX, CC, HR, ռազմավարական ոլորտի փորձագետների և հմուտ մասնագետների համար

Սա երկօրյա ռազմավարական կոնֆերանս է, որը ստեղծված է ձեր ժամանակը հարգելու և կառուցվածքային արժեք ապահովելու համար։ Դուք կանցնեք խնամքով մշակված փորձառության միջով՝ հիմնված վերլուծության, կիրառման և ղեկավարների միջև մասնագիտական երկխոսության վրա։ Ճիշտ այնպես, ինչպես Customer Experience մոտեցումը։

Օր 1
Շերտ առ շերտ դուք կբացահայտեք, թե ինչպես է հաճախորդի փորձառությունը ուղղակիորեն կապվում եկամտի, հավատարմության, կազմակերպական մշակույթի և մրցակցային դիրքավորման հետ՝ ոչ թե որպես տեսություն, այլ որպես բիզնես համակարգ։
Դուք կվերանայեք ընդունված պատկերացումները, կհամեմատեք մոդելները և կգնահատեք ձեր կազմակերպությունը միջազգային չափանիշների համատեքստում։

Օր 2
Առանձին մասթերքլաս, որը կվարող է Իեն Գոլդինգը (Մեծ Բրիտանիա)՝ Customer Experience ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետներից մեկը։ Մասթերքլասը կենտրոնանալու է CX-ը կառուցվածքային, չափելի կառավարման շրջանակի վերածելու վրա։

Գլխավոր խոսնակներ և թեմաներ

  • Ian Golding (Մեծ Բրիտանիա) | Ռազմավարական Customer Experience
  • Gabriela Ciupitu (Ռումինիա) | CX KPI և ROI գործիքակազմ
  • Vahe Baloulian (ԱՄՆ, Հայաստան) | CX և արժեքները բիզնեսում
  • Shushanik Ghaltakhchyan (Հայաստան) | Customer Experience և հոգեբանություն

Յուրաքանչյուր խոսնակ ներկայացնում է գործնական փորձ՝ ոչ թե վերացական մեկնաբանություններ։ Նրանք կքննարկեն իրական խնդիրներ, իրական վերափոխումներ և իրական դասեր, որոնք քաղվել են փորձից։


Պանելային քննարկումներ

Փորձառությունը ներսից դուրս․ CX–EX կապը

«CX-ը որպես բիզնես մոդել, ոչ թե բաժին»


Տեղերը սահմանափակ են. գրանցվեք նախապես:

Հարցերի համար զանգահարեք 033 29 22 11


Վաճառված է

Այս միջոցառման գրանցումն ավարտված է: Խնդրում ենք ծանոթանալ մեր մյուս առաջիկա միջոցառումներին:

Դիտել այլ միջոցառումներ
Loading...

Redirecting for payment...

Please wait while we securely connect you to the bank...