Շատ հաճախ ընկերությունները, չունենալով ներքին ուսուցման և զարգացման բաժին, այդ կարևորը գործը վստահում են ոլորտի փորձագետներին՝ ավելի մեծ արդյունավետություն, մասշտաբայնություն և մասնագիտական հարուստ բովանդակություն ունենալու նպատակով։
CXAA–ի կրթական մասը ներառում է․
- Ուսուցման ռազմավարություն և խորհրդատվություն. CXAA-ն մշակում և իրականացնում է դասընթացներ և վերապատրաստման ծրագրեր. սկսնակները ձեռք են բերում նոր մասնագիտություն, մասնագետները՝ ոլորտի նորարարություններին համահունչ զարգացնում են նոր հմտություններ
- Բովանդակության մշակում. Ապահովում ենք ուսումնական բովանդակության լայն ընտրություն՝ ներառյալ առցանց դասընթացներ և ինտերակտիվ ուսումնական մոդուլներ
- Վերլուծություն և հաշվետվություններ. Աշխատակիցների առաջընթացը գնահատելու, ուսումնական ծրագրերի և ներդրումների արդյունավետությունը չափելու (ROI) գործում CXAA–ի հաշվետվությունները լուրջ փոփոխությունների սկիզբ է դառնում
Ի՞նչ կտա բիզնեսին
- Ծախսերի կրճատում. Արտաքին ծառայություններից օգտվելը հաճախ ավելի քիչ ծախստար է, քան ներքին թիմի ձևավորումն ու պահպանումը
- Արդյունավետության բարձրացում. Դասընթացների ընթացքում մասնակիցներն իրենց առօրյա աշխատանքային դեպքերը քննարկում են տեսական գիտելիքներով, ինչը նպաստում է նյութի արագ յուրացմանը
- Աշխատակիցների պահպանման և ներգրավվածության բարելավում. Վերապատրաստման հնարավորություններ առաջարկելը աշխատակիցներին տալիս է իրենց գնահատված և աջակցված զգալու զգացողություն, ինչը բարձրացնում է աշխատակցի հավատարմությունը
- Ճկունություն. Աշխատակիցները միշտ բաց են և պատրաստ շուկայի փոխակերպումներին և նորարարություններին, ինչպիսիք են արհեստական բանականության և թվային լուծումների մուտքը CX