• Աշխատանքի ընդունման և ազատման գործընթացների պարզեցում՝ առաջին և վերջին տպավորությունը բարձր մակարդակի վրա պահելու նպատակով
  • Ներքին հաղորդակցման գործիքների ներդրում՝ աշխատակիցների ներգրավվածությունն ապահովելու և նրանց կարևորությունը շեշտելու նպատակով
  • Աշխատանքային միջավայրի բարելավման գործընթացների կարգավորում․ առողջ մթնոլորտը, մաքուր միջավայրը և անխափան աշխատող տեխնիկաները զերծ են պահում աշխատակցին անհարմարություններից և ապահովում արդյունավետ աշխատանք
  • Աշխատակիցների հետադարձ կապի հավաքագրում․ աշխատակիցների վերաբերյալ տվյալների վերլուծությունը՝ ժամանակին համընթաց աշխատակցի ակնկալիքների, ներդրած ջանքերի և գոհունակության վերաբերյալ վերլուծությունը ապահովում են գոհ և հավատարիմ անձնակազմ

EX–ը և CX–ը անխախտ կապով փոխկապակցված են։ 

Ի՞նչ է տալիս բիզնեսին

Աշխատակցի դրական փորձառությունը «մոգական» ազդեցություն ունի հաճախորդի գոհունակության և դրական փորձառության վրա: Գոհ աշխատակիցների և հաճախորդների հավատարմությունը օգնում է կրճատել ծախսերը և ավելացնել եկամուտը: